1300 դիտում
13:29 25-08-2015
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Դանիա և Հայաստան-Ռումինիա հանդիպումների համար
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը սկսում է [url=http://www.ffa.am/accreditation/]ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ[/url] Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի ՀԱՅԱՍՏԱՆ-ԴԱՆԻԱ և Եվրոպայի 2017 թվականի Մ-21 առաջնության ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՄԻՆԻԱ հանդիպումները լուսաբանելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆ-ԴԱՆԻԱ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՄԻՆԻԱ հանդիպումը՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին:
ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ Մեդիայի այն ներկայացուցիչների համար, ովքեր պատրաստվում են հավատարմագրվել վերոնշյալ հանդիպումների համար, բաց կլինի ս.թ. օգոստոսի 24-ից և կփակվի ս.թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 18:00-ին: ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ հնարավոր է իրականացնել միայն այդ ժամանակահատվածում:
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ անցած Մեդիայի ներկայացուցիչներն իրենց ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԸ կարող են ստանալ անձը հաստատող փաստաթղթով, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ սեպտեմբերի 6-ին՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսից առաջ:
Հավատարմագրման գործընթացի հետ կապված ցանկացած հարցով կարող եք գրել ՀՖՖ մամուլի քարտուղարություն՝ [email protected]:
Նմանատիպ նյութեր
5128 դիտում
22:12 22-08-2016
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Չեխիա-Հայաստան և Դանիա-Հայաստան հանդիպումների համար
1686 դիտում
17:54 20-05-2022
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Իռլանդիա և Հայաստան-Շոտլանդիա հանդիպումների համար
2804 դիտում
17:34 20-09-2016
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումների համար
Այս բաժնից
1360 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1138 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1735 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում