5128 դիտում
22:12 22-08-2016
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Չեխիա-Հայաստան և Դանիա-Հայաստան հանդիպումների համար
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը սկսում է ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ ՉԵԽԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ընկերական հանդիպման և Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի ԴԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ հանդիպումները լուսաբանելու համար:
ՉԵԽԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ հանդիպումը տեղի կունենա օգոստոստի 31-ին՝ ժամը 21:15-ին՝ Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում, իսկ ԴԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ հանդիպումը՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում:
ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ Մեդիայի այն ներկայացուցիչների համար, ովքեր պատրաստվում են հավատարմագրվել վերոնշյալ հանդիպումների համար, բաց կլինի ս.թ. օգոստոսի 22-ից: ՉԵԽԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ հանդիպման համար հավատարմագրումը կփակվի ս.թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 18:00-ին, իսկ ԴԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ հանդիպման հավատարմագրումը՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 18:00-ին: ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ հնարավոր է իրականացնել միայն այդ ժամանակահատվածում:
Հավատարմագրման գործընթացի հետ կապված ցանկացած հարցով կարող եք գրել ՀՖՖ մամուլի քարտուղարություն՝ [email protected]:
Նմանատիպ նյութեր
1297 դիտում
13:29 25-08-2015
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Դանիա և Հայաստան-Ռումինիա հանդիպումների համար
1686 դիտում
17:54 20-05-2022
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Իռլանդիա և Հայաստան-Շոտլանդիա հանդիպումների համար
2801 դիտում
17:34 20-09-2016
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումների համար
Այս բաժնից
1111 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1711 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում
1729 դիտում
18:09 12-10-2024
Վաղն առավոտյան որոշում կկայացնենք՝ Հյս. Մակեդոնիայի հետ խաղին Սպերցյանը կմասնակցի՞, թե՝ ոչ. Պետրակով. ArmSport.am