211652_close_icon
views-count1386 դիտում article-date 14:00 25-08-2015

ԱՄՆ-ում կորել է Ջասթին Բիբերի նմանակը

Լոս Անջելեսում կորել է 35-ամյա Թոբիաս Շտրեբելը, որը ծախսել է 100 հազար դոլար՝ արտաքինը փոխելու ու Ջասթին Բիբերին նմանվելու նպատակով: Վերջին անգամ նրան տեսել են օգոստոսի 18-ին՝ Toyota Camry ավտոմեքենայի ղեկին: Նրա ընկերը պատմել է, որ Թոբիասը երբեք չի «կորում» եւ ինչ որ տեղ գնալուց միշտ նախազգուշացնում է: Հիշեցնենք՝ Տոբիասը 2014 թվականին տեղի ունեցած հեռուստաշոուի ընթացքում պլաստիկ վիրահատության է ենթարկվել՝ Ջասթին Բիբերի նմանակը դառնալու համար:

Նմանատիպ նյութեր