211652_close_icon
views-count2157 դիտում article-date 18:01 25-01-2014

Ամերիկացիները պահանջում են իրենց երկրից Ջասթին Բիբերի վտարումը

Միացյալ Նահանգներում ակտիվիստները արշավ են սկսել 19-ամյա հայտնի կանադացի երգիչ Ջասթին Բիբերի դեմ: Վերջիններս գտնում են, որ Բիբերը այլասերող ազդեցություն է թողնում ամերիկացի դեռահասների վրա: «Մենք ենթադրում ենք, որ փոփ-մշակույթը խեղաթյուրում է մեր մասին պատկերացումները: Ցանկանում ենք, որպեսզի վտանգավոր, ապակառուցողական և անպատասխանատու Ջասթին Բիբերը, ով նաև թմրանյութի մեծ սիրահար է, վտարվի ԱՄՆ-ից և ընդմիշտ զրկվի ամերիկյան քաղաքացիությունից»,-նշված է հայտարարության մեջ: Հայտարարությունը տեղադրվել է Սպիտակ Տան պաշտոնական կայքում: Այն նախատեսում է մինչև փետրվարի 22-ը հավաքել 100 հազար ստորագրություն:

Նմանատիպ նյութեր