Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել է ժամանակավոր կառավարություն ձևավորել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ Ահմեթ Դավութօղլուին ժամանակավոր կառավարություն ձևավորելու մանդատ է շնորհել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կոալիցիոն կառավարություն ձևավորելու Դավութօղլուի փորձերն անարդյունք են ավարտվել: Դրա համար վերջնաժամկետ էր տրվել մինչև պգոստոսի 23-ը, ինչի հետ Էրդողանը խորհրդարանին հանձնարարել է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ընտրությունները կարող է անցկացվեն նոյեմբերի 1-ին: