211652_close_icon
views-count63470 դիտում article-date 16:44 25-08-2015

Ոստիկանությունը հայտնաբերել է 2013 թվականին Դիլիջանում աղմկահարույց սպանություն կատարած 36-ամյա կասկածյալին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 25-ին, ոստիկանության քրեական հետախության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, քիչ առաջ Երևանում հայտնաբերել ու ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 36-ամյա Արագած Թամրազյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր 2013 թվականի դեկտեմբերի 29-ից՝ մեղադրվելով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (շատերի համար վտանգավոր եղանակով կատարված սպանություն), 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Թամրազյանը կալանավորվել է: Քննությունը վարում է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, բերման ենթարկելու օպերացիան իրականացվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Հիշեցնենք՝ 2013-ի դեկտեմբերին Դիլիջանի «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբորորդի Նավասարդ Աբգարյանի եւ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդիների միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով Նավասարդը եւ գյուղապետի որդիներից մեկը՝ Արտավազդը, զոհվել էին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր