211652_close_icon
views-count4108 դիտում article-date 20:02 25-08-2015

Խաբարովսկում սպանել են բազմահարկ շենքի նկուղում բնակվող արջին. տեսանյութ

Խաբարովսկի շրջանի Սերգեևվկա բնակավայրում արտառոց միջադեպ է գրանցվել: Տեղի բնակիչներց մեկը բազմահարկ շենքի նկուղում պատահաբար նկատել է արջի, որը մի քանի օր այնտեղ բնակվելիս է եղել: «Ես նրան տեսա, կանգնեցի, մենք իրար նայեցինք, հետո ես ետ դարձա, փակեցի դուռը և ոստիկանություն կանչեցի», ասել է ականատեսը: Շենք ժամանած ոստիկանները որսորդների հետ միասին մտել են նկուղ, սպանել արջին, իսկ հետո պատգարակով դուրս բերել կենդանու մարմինը: Նկուղում հայտնաբերվել են աղավնիների փետուրներ, ինչը հիմք է տվել ենթադրելու, որ արջը այնտեղ երկար ժամանակ է մնացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր