Դուբլինի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի միջազգային օդանավակայանի անգարներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը, հաղորդում է Ria Novosti-ն:
Հրդեհի բռնկման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Հրշեջ-փրկարարները փորձում են կրակը տեղայնացնել և կանխել նրա տարածումը:
Տուժածների մասին նույնպես տեղեկություններ չեն հաղորդվում: