211652_close_icon
views-count1225 դիտում article-date 15:55 26-08-2015

Օբաման հանրապետականներին խելագարներ է անվանել

Լաս Վեգասում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության դրամահավաքի միջոցառման ժամանակ երկրի նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ Սենատում Դեմոկրատների առաջնորդի հետ ստիպված է խոսելու այն մասին, թե ինչպես պետք է «այդ խելագարների» հետ քննարկի որոշ կարեւոր խնդիրների լուծման հարցը: «Խելագարներ» ասելով Օբաման նկատի է ունեցել հանրապետականներին, որոնք փորձում են կասեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը: Սպիտակ Տան մամուլի քարտուղարի տեղակալն այսօր անդրադարձել է նախագահի կտրուկ խոսքերին՝ նշելով, որ Օբաման փոքր ինչ «տաքացած» է եղել եւ սկանդալ սարքելու առիթ չկա:

Նմանատիպ նյութեր