211652_close_icon
views-count1210 դիտում article-date 13:37 02-03-2016

Թրամփը հայտարարել է, որ կմիավորի հանրապետականներին ու կհաղթի Քլինթոնին

ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաղթել է դեմոկրատական ու հանրապետական կուսակցությունների նախնական ընտրություններում (փրայմերիզ) և խոստացել միավորել իր կուսակցության բոլոր անդամներին ու հաղթել դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, հաղորդում է Ria Novosti-ն: «Ես միավորող եմ: Երբ մենք ավարտենք այդ փրայմերիզի հետ, միայն մեկ մարդու հետևից եմ ընկնելու՝ Հիլարի Քլինթոնի»,-Ֆլորիդայում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Թրամփը, որը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները: Նրա խոսքով՝ Քլինթոնն ամերիկյան ժողովրդին առաջարկելու ոչինչ չունի, քանի որ չափազանց վաղուց է քաղաքականության մեջ. «Եթե նա վերջին տարիներին նոր ոչինչ չի մտածել, ապա հաջորդ 4 տարիներին ևս ոչինչ չի կարղ անել»:

Նմանատիպ նյութեր