211652_close_icon
views-count21275 դիտում article-date 19:32 26-08-2015

Պարզվել է Երևանում ճանապարհային նշանների բացակայության պատճառով տեղի ունեցած ավտովթարի` Mercedes-ների վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից երեկ` օգոստոսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ` Mercedes-ների վարորդների և վիրավորների ինքնոււթյունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes E 320 մակնիշի 90 OQ 008 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Առաքելյան փողոցի բնակիչ, 51-ամյա Արսեն Մանուկյանը, իսկ Mercedes մակնիշի 46 DD 046 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի բնակիչ, 36-ամյա Արամ Սիմոնյանը: Վթարի հետևանքով Ա. Մանուկյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ վերջինիս ուղևոր Դավիթ Ստեփանյանը և վարորդ Ա. Սիմոնյանն ու նրա ուղևորուհի Բուրաստան Սիմոնյանը տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/25/62787/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 25-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի հին խճուղու՝ դեպի խոպան գնալու ճանապարհին բախվել էին Mercedes մակնիշի 46 DD 046 համարանիշի և Mercedes E 320 մակնիշի 90 ՕQ 008 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 3 հոգի տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները և օպերատիվ էին գործել 1-03 շտապ օգնության աշխատակիցները: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Օպերատիվ էր ժամանել նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes E 320-ի վարորդը, ով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մյուս Mercedes-ին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր