Սեպտեմբերի 2-ին Պուտինը կայցելի Չինաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հրավերով սեպտեմբերի 2-ին 2-օրյա այցով կժամանի Չինաստան, հաղորդում է Interfax-ը:
ՌԴ նախագահը մասնակցելու է Ճապոնիայի դեմ Չինաստանի տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ տեղի ունենալիք հանդիսավոր տոնակատարություններին:
Երկու երկրների ղեկավարները կքննարկեն ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային առկա խնդիրները:
Այցի վերջում կստորագրվեն 20-ից ավելի փաստաթղթեր: Վ. Պուտինը կարող է տոնական միջոցառումներին մասնակցելու համար Չինաստան ժամանած այլ երկրների ղեկավարների հետ ևս հանդիպումներ անցկացնի: