Ջասթին Բիբերի նմանակին մահացած են գտել
Երգիչ Ջասթին Բիբերի նմանակ, 35-ամյա Թոբիաս Շտրեբելին գտել են մահացած՝ Սան Ֆերնանդոյի «Նորս Հիլլս» մոթելի համարներից մեկում, հայտնում է Daily Mail-ը:
Կանադացի երգչի ամենավառ երկրպագուներից մեկը շուրջ 100 հազար դոլար էր ծախսել պլաստիկ վիրահատություններ կատարելու համար, որպեսզի նմանվեր Բիբերին:
Առայժմ նրա մահվան պատճառը հայտնի չէ, սակայն դիակի մոտ հայտնաբերվել է թմրանյութ: Նրան վերջին անգամ տեսել էին օգոստոսի 18-ին՝ Արևմտյան Հոլիվուդում: Վերջինիս մտերիմները հայտնել են, որ Շտրեբելը մինչև անհետանալը խզել էր կապն իր ընկերոջ հետ:
Շտրեբելը մասնակցել էր մի քանի ռեալիթի շոուների և որոշ ճանաչում ձեռք բերել Բիբերին իչր նմանվելու շնորհիվ, որին այնքան ձգտում էր: