Ռուսաստանում վերջին 8 օրվա ընթացքում` ռուբլու անկման ֆոնին, միլիարդատերերի թիվը 5-ով պակասել է:
Ըստ Forbes-ի` ամենամեծ կորուստը տարել է գործարար Ալեքսանդր Լուցենկոն, ով 233 մլն դոլար է կորցրել, իսկ նրա կարողությունը օգոստոսի 25-ի դրությամբ կազմում է 983 մլն դոլար:
Եվս մեկ միլիարդատեր Ռուստամ Սուլթեևի կարողությունը կազմում է 928 մլն դոլար, ինչը 98 մլն դոլարով ավելի քիչ է, քան 8 օր առաջ:
Նրա գործընկերներ` Թաթարստանի առաջին նախագահի որդիներ` Այրաթ Շայմիևն ու Ռադիկ Շայմիևը կորցրել են 96-ական մլն դոլար, իսկ նրանց կարողությունը կազմում է 997 և 969 մլն դոլար:
Լեոնիդ Սիմանովսկին կորցրել է 49 մլն դոլար, իսկ նրա կարողությունը այժմ կազմում է 990 մլն դոլար:
Նշենք, որ միլիարդատերերի համաշխարհային ցուցակը նվազել է 66-ով, որոնցից 12-ը կարցրել է Չինաստանը, 9-ը` ԱՄՆ-ը, 6-ը` Հնդկաստանը: