1487 դիտում
18:50 28-08-2015
Օգոստոսյան խորհրդակցություն՝ ուսումնական տարեսկզբին ընդառաջ
Հանրակրթությանն առնչվող հարցեր են քննարկվել ավանդական դարձած oգոստոսյան խորհրդակցության ընթացքում, որը կազմակերպում են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը համատեղ։ Ավանդական դարձած խորհրդակցությանը հրավիրվում են Երևանի բոլոր հիմնական դպրոցների տնօրենները։
Խորհրդակցությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարներն ու հանրակրթության բաժինների պետերը։
«Ավանդական դարձած օգոստոսյան աշխատանքային խորհրդակցությանը հուսով եմ ձեռքբերումներից ու կատարված աշխատանքներից բացի, կխոսենք նաև բացթողումների ու պակասների մասին, այդպիսով կլինի առողջ բանավեճ։ Քանի որ, անշուշտ, առկա են հարցեր, որոնցով մտահոգվելուն ու դրանց լուծումներ տալուն ևս միտված է այս հավաքը։ Ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումները պարբերական են, սակայն այս խորհրդակցությունը առիթ է` կատարված աշխատանքն ամփոփելուց զատ նաև ընդհանրացնելու խնդիրները, քանի որ լոկալ խնդիրներ ամեն դպրոցում կան, սակայն կան նաև համընդհանուրները՝ բնորոշ համակարգին, որոնց մասին ևս կուզեմ այսօր զրուցենք, քննարկենք»,- նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է 2014-15 թթ. ուսումնական տարվա ընդգրկուն հաշվետվությունը՝ ոլորտում կատարված աշխատանքների, իրականացված ծրագրերի վերաբերյալ, և որոշ դեպքերում շտկումներ կամ լրացումներ կատարելու առաջարկությունները։
Վարչության պետն անդրադարձել է մասնավորապես հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստմանը, առարկայական, ինչպես նաև շախմատի օլիմպիադաների և այլ մրցույթների բարձր արդյունքներին, կայացող ներառական կրթության ներդրման գործընթացին, կրթական բարեփոխումներին, դպրոցների նորագույն տեխնոլոգիաներով համալրմանը, «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրմանը, հոբելյանական տարիների միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը և այլն։ Գայանե Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին 1,5 մլն Սուրբ նահատակների ոգեկոչման միջոցառումներին դպրոցների բարձր գնահատելի մասնակցության համար։
Հանրակրթության վարչության պետը առանձնակի կարևորել է Երևանի և մարզերի ու Արցախի դպրոցների համագործակցության ծրագրերը, համագործակցությունը դեսպանատների հետ, Երևանի քաղաքապետարանի միջռեգիոնալ
կրթական համագործակցության ԱՊՀ երկրների դպրոցների, Պեկինի Կոնֆուցիուսի դպրոցի ու Սփյուռքի մի շարք դպրոցներ հետ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետն ընդգծել է, որ հաշվետու տարեշրջանում բարելավվել են քաղաքացիներին մտահոգող հարցերի մասին իրազեկված լինելու եղանակները, հետևաբար բարձրացել է համակարգի հանդեպ քաղաքացիների վստահությունը և բարձրաձայնած հարցերի լուծման արդյունավետությունը։
Խորհրդակցության օրակարգում էր նաև հարցուպատասխանը։ Տնօրենները ոլորտի պատասխանատուներին հարցեր են ուղղել՝ ներառական կրթության ընդհանրացման ծրագրի, ուսումնամեթոդական, 12-ամյա կրթահամակարգի, դասագրքերի ֆիզիկական որակի բարելավման և այլնի վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
1262 դիտում
20:22 30-08-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությանը
1310 դիտում
21:44 02-09-2014
Անվտանգ երթևեկության միամսյակ` ուսումնական նոր տարեսկզբին
1693 դիտում
15:26 30-08-2022
Ավագ դասարաններում անհատական դասացուցակ կլինի. օգոստոսյան խորհրդակցություն Գեղարքունիքի մարզում
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»