120529 դիտում
10:21 30-06-2016
Բարի ու ուրախալի լուր՝ Գավառից. ՀՀ ոստիկանապետի բարձր հովանու ներքո Ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատարի քավորությամբ Գավառի մանկատնից հարս են տանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 30,-ին, բացառիկ և տոնական միջոցառում էր Գավառի մանկատանը:
Ինչպես մանկատնից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այցելել էին ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողները՝ զորամասի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Մանկատանը տեղի ունեցավ հարսանեկան արարողություն, որը հովանավորում է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության զորքերի ծառայող Սարգիսը մանկատան տնօրինությունից խնդրում է մանկատան սան Աշխենի ձեռքը:
Այս պահին քավորը, ով Գ. Գրիգորյանն է, և քավորկինը՝ Հայկուհի Գրիգորյանը, ավանդական եղանակով մանկատնից Ոստիկանության զորքերի 1033 զորամասի եկեղեցի են ուղեկցում հարսին և փեսային, որտեղ շարունակվելու է հարսանեկան արարողությունը: Արարողությանը մասնակցում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով նաև մեծ ներդրում է ունեցել և ունենում Գավառի մանկատան սաների հետագա ճակատագրի հարցում:
Մանկատան տնօրինությունն ու աշխատակիցները սաների հետ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի գլխավորությամբ իրենց շնորհակալանքի խոսքն ուղղեցին Վլադիմիր Գասպարյանին, քավորին ու քավորկնոջը, իսկ Աշխենին ու Սարգսին ցանկացան բարի բախտ և յոթ շնչով սեղան նստեն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ մանկատան տնօրեն Ն. Նալբանդյանի, Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի, Ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար Գ. Գրիգորյանի գլխավորությամբ տեղի են ունենում նմանատիպ բազմաթիվ հիշարժան միջոցառումներ:
***
Նորապսակները Ոստիկանության զորքերի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում օրհնություն ստացան, որից հետո հարսանեկան արարողությունը շարունակվեց զինվորական ճաշարանում:
Նորապսակներին շնորհավորեց Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեկտենանտ Վլադիմիր Գասպարյանը, այնուհետև՝ Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Երանոսյանը, իսկ Անգելինա Գասպարյանը ի պատիվ նորապսակների՝ կատարեց «Ավե Մարիա» սիրված երգը:
Նորապսակներին իր երգերով շնորհավորեց նաև Սևակ Ամրոյանը: Զորամասում տոնական մթնոլորտ է, որին ներկա են նաև մանկատան տնօրեն Ն. Նալբանդյանն ու մանկատան աշխատակիցները՝ երեխաների հետ:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ Գավառից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 486+
486+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
24358 դիտում
18:09 28-08-2015
Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի 25-րդ տարեդարձը նշվեց Գավառի մանկատանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ