211652_close_icon
views-count15893 դիտում article-date 19:40 28-08-2015

Հենրիխ Մխիթարյանին Ադրբեջանում կարող են ձերբակալել. ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն շահարկում են թեման

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի խմբային փուլում կարող է չմասնակցել ադրբեջանական «Գաբալայի» հետ հանդիպմանը: Ինչպես հայտնում է [url=http://www.azerisport.com/football/20150828190728782.html]azerisport.com[/url]-ը, պատճառը Մխիթարյանի այցելությունն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ադրբեջանական լրատվամիջոցը նշել է, որ Մխիթարյանը դրանով խախտել է Ադրբեջանի քրեական օրենսդրությունը և կարող է ձերբակալվել, եթե «Բորուսիայի» հետ Ադրբեջան ժամանի: Ադրբեջանական լրատվամիջոցի այս հրապարակմանն արդեն արձագանքել է «Բորուսիայի» մամլո ծառայության ղեկավար Սաշա Ֆլիգեն. «Մենք հույս ունենք, որ դա ճիշտ չէ: Մխիթարյանը մեր համար չափազանց կարևոր խաղացող է, որը ներկայումս հիանալի խաղ է ցուցադրում», գերմանական Sport1.de պարբերականին ասել է Ֆլիգեն: Նշենք, որ մենք, որպես կանոն, խուսափում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից մեջբերումներ անել, սակայն այս դեպքում թեման անմիջականորեն առնչվում է Հենրիխ Մխիթարյանին և մենք ստիպված կլինենք հետագայում էլ ներկայացնել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն ու շահարկումները թեմայի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր