211652_close_icon
views-count2170 դիտում article-date 14:27 31-08-2015

«Սինքֆիլդ-2015» սուպերմրցաշար. Արոնյանը դարձավ միանձնյա առաջատար

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող սուպերմրցաշարում կայացան 7-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով գեղեցիկ հաղթանակ տարավ ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ: Մյուս խաղատախտակներում հետևյալ արդյունքները գրանցվեցին. Կարլսեն – Գրիշչուկ 0 – 1 Թոփալով – Գիրի 1/2 Կարուանա – Վաշյե-Լագրավ 1/2 Անանդ – Սո ½ Մրցաշարային աղյուսակը խաղացված 7 տուրերից հետո 5 միավորով միանձնյա գլխավորում է Լևոն Արոնյանը: Գրիշչուկը, Կարլսենը, Վաշյե-Լագրավն ու Գիրին ունեն 4-ական միավոր: Այսօր կայանալիք նախավերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր