211652_close_icon
views-count2156 դիտում article-date 00:04 02-09-2015

Լևոն Արոնյանը՝ «Սինքֆիլդ-2015» գերմրցաշարի չեմպիոն

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձավ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած «Սինքֆիլդի գավաթ-2015» գերմրցաշարի հաղթող: Մրցաշարի վերջին տուրում Արոնյանը սևերով խաղում էր բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Հայ գրոսմայստերը բավական վստահ հանդիպում անցկացրեց, ստացավ առավելություն և 31-րդ քայլում Թոփալովը ստիպված էր քայլերի կրկնությամբ ոչ-ոքիի համաձայնել: Իսկ դա նշանակում էր, որ Արոնյանը՝ անկախ տուրի մնացած հանդիպումների արդյունքներից, վաստակելով 6 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցներից: Հաշվի առնելով, որ Արոնյանը վերջին շրջանում այնքան էլ հաջող չէր հանդես գալիս և խոշոր մրցաշարերում համեստ արդյունքներ էր ցույց տալիս, «Սինքֆիլդի գավաթ-2015»-ի հաղթանակը կարելի է փայլուն նվաճում համարել, մանավանդ, որ այն ամենաբարձր վարկանիշ ուներ: Բավական է ասել, որ մրցաշարի 10 մասնակիցներից 8-ը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակի ներկայացուցիչներ էին, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, նախկին չեմպիոններ Վիշի Անանդն ու Թոփալովը: Ընդ որում, Արոնյանի հաղթանակը ավելի է արժևորվում, քանի որ նա այդ տասնյակից դուրս էր մնացել, սակայն այս հաղթանակից հետո նա անկասկած ըստ արժանվույն կվերադառնա լավագույնների շարքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր