211652_close_icon
views-count2050 դիտում article-date 16:52 31-08-2015

Անպարտելի՝ հոգևոր և մարտական զենքերով. զինվորները եւ եկեղեցասեր երիտասարդները մասնակցեցին դեպի Մակարավանք ուխտագնացությանը. ֆոտոշարք, տեսանյութեր

Տերունական աղոթք՝ ճանապարհ ընկնելուց առաջ: Հայ Առաքելական Ս. եկեղեցու մի խումբ հավատավոր երիտասարդների ուխտագնացությունն, ավանդաբար, այդպես է սկսվում: Ապա հոգեւոր սպասավորը հիշեցնում է՝ ուխտագնացությունն արշավից տարբերվում է խորհրդով, որի նպատակը սրտաբուխ աղոթքներով հավատքի մեջ զորանալն է, հավատքի ջերմ զգացումի ապրումը, սրտի ուխտը սրբավայր հասցնելն ու առ Աստված բարձրացնելը: Հերթական ուխտագնացությունն առաջնորդեց զորամասի հոգեւոր սպասավոր ժորա սարկավագ Սարգսյանը: Մի խումբ զինվորներ ու եկեղեցասեր երիտասարդներ այցելեցին Մակարավանք: [b]ՄԱԿԱՐԱՎԱՆՔ[/b] Միջնադարյան այս վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում՝ Պայտաթափ լեռան լանջին։ Պատմական Մահկանաբերդի հոգևոր ու մշակութային կենտրոն Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն. «Վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Օրերից մի օր վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն համապատասխանում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք»։ [img]/ups/images/0502000001441026070825622.jpg[/img] Վերանորոգման փուլում գտնվող վանական համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ կարևոր տեղ է գրավում հայկական ճարտարապետության մեջ։ [img]/ups/images/0817369001441026007981378.jpg[/img] Ի դեպ, տարիներ առաջ Մակարավանք գնալը դժվար էր, մինչդեռ այսօր Աչաջուր գյուղից ասֆալտապատ ճանապարհով կարճ ժամանակում կարելի է հասնել: [b]ՀՈԳԵՒՈՐ ԿՅԱՆՔԸ՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ[/b] Հատկանշական է, որ ուխտավորներին միացել էին N զորամասում հոգեւոր-ինտելեկտուալ մրցույթում լավագույնը ճանաչված զինծառայողները: Ավագ սերժանտ Լեւոն Հարությունյանը [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում փաստեց, որ Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները մշտապես զինվորների կողքին են, հոգևոր զրույցներ, մկրտություններ և հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպում. «Ուխտագնացությունը կարեւոր է հատկապես զինվորի կյանքում, չէ որ Աստծուց է կախված նրա կյանքը…Թող Տերը պահապան լինի բոլոր զինվորներին եւ նրանց ընտանիքներին»: [img]/ups/images/0866027001441026193808100.jpg[/img] Զորամասի հոգեւոր սպասավոր Ժորա սարկավագ Սարգսյանն էլ նշեց, որ ուխտագնացությունը հրաշալի առիթ է՝ սրտի ձայնն Աստծուն ուղղելու եւ մեր առօրյա կյանքը հավատքով լցված շարունակելու համար. «Այսօր հոգեւոր կյանքը բանակում զարթոնք է ապրում: Զինծառայությունը սրբազան առաքելություն է, որի անբաժան ու անհրաժեշտ մասնիկն է աղոթքը: Յուրաքանչյուր զինվոր հզոր եւ անպարտելի է ոչ միայն զենքով, այլեւ հավատքով: Հոգևոր և մարտական զենքերն են, որ անպարտելի են դարձնում զինվորին: Հատկապես այսօրվա սահմանային իրավիճակը հաշվի առնելով՝ մենք աղոթեցինք մեր զինվորների անվտանգ ծառայության եւ հայրենիքի խաղաղության համար»: [img]/ups/images/0066027001441026322130145.jpg[/img] Օրվա ընթացքում երիտասարդները մասնակցեցին նաեւ խաղերի, հոգեւոր զրույցի: Ինչպես Մակարավանք ուղեւորվելիս, այնպես էլ ետդարձի ճանապարհին ուխտավորների շուրթերից անպակաս էին ռազմահայրենասիրական եւ հոգեւոր երգերը: Իսկ օրվա փոքրիկ, բայց արժեքավոր հուշը՝ նվեր ստացած աղոթագրքերն են, որոնք զինվորի սրբազան ծառայության ուղեկիցը կլինեն: Պատրաստեց Լուիզա Սուքիասյանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր