211652_close_icon
views-count1139 դիտում article-date 20:26 31-08-2015

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ գույքագրվել են ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու կատարվել են գծանշումներ: Երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-30-ը կանցկացվի անվտանգ երթևեկության միամսյակ, և կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության կողմից կսահմանվի ուժեղացված հսկողություն: Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի ծանրաբեռնված աշխատանքը՝ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ սեպտեմբերի 1-ից կգործի հ. 15 երթուղին, որով կապահովվի Նոր Նորքի 6-րդ և 1-ին զանգվածների, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի Աերացիայի հատվածի տրանսպորտի սպասարկումը: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարությամբ հսկողություն է իրականացվել տարրական դասարանների աշակերտներին դասագրքերի անվճար բաշխման գործընթացի նկատմամբ: Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին բաշխվել է 48 անուն 188 հազար դասագիրք: Դպրոցների բուժկետերն էլ ապահովվել են առաջին բուժօգնությանն անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:

Նմանատիպ նյութեր