934 դիտում
13:19 01-09-2015
Կիևում ցուցարարների և իրավապահների միջև բախումներից տուժածների թիվը հասել է 131-ի
Նախօրեին Կիևում խորհրդարանի շենքի առաջ ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներից վիրավորվածների թիվը հասել է 131-ի: Նրանցից 10-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ մամլո ծառայությանը:
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի խոսքով՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել նաև Ազգային գվարդիայի մարտիկները, ՆԳՆ մի քանի ստորաբաժանումների, ինչպես նաև Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ապակենտրոնացման մասին օրենքը: Ակցիայի մասնակիցներից մեկը նռնակ նետեց, ինչի հետևանքով զոհվեց ազգային գվարդիայի զինծառայող Իգոր Դեբրինը:
Ուկրաինայի նախագահ Պկոտր Պորոշենկոն ակցիան անվանել է հակաուկրաինական և հրահանգել իրավապահ մարմիններին թափանցիկ հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել ոչ միայն նրա մասնակիցներին, այլև կազմակերպիչներին, ներառյալ՝ քաղաքական:
Նմանատիպ նյութեր
4002 դիտում
14:30 26-06-2017
Լոնդոնում գիշերը սևամորթ ցուցարարների հետ բախումներից հետո 4 ոստիկան է հոսպիտալացվել
760 դիտում
10:27 07-02-2024
Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի
Այս բաժնից
796 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
610 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել