211652_close_icon
views-count6498 դիտում article-date 23:06 04-09-2015

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը լրատվական գործակալության հարցին` շփման գծում իրադրության մասին

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը News.am լրատվական գործակալության հարցին. [b]Հարց[/b]. Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում իրադրության սրումը: [b]Տիգրան Բալայան[/b]. Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով տարբեր, ներառյալ՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ հրադադարի կոպիտ խախտումները հերթական անգամ ապացուցում են, որ Բաքուն շարունակաբար փորձում է խաթարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, նրանց կողմից առաջիկայում նախաձեռնած շփումները։ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների խայտառակ իրավիճակի կապակցությամբ միջազգային հանրության աճող քննադատությունը Բաքվի ռեժիմը փորձում է շեղել այս կարգի սադրիչ գործողություններով։ Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի այս արկածախնդիր գործելաոճը, որի հետևանքով մարդիկ են զոհվում և վիրավորվում, զգալի նյութական վնաս է հասցվում։

Նմանատիպ նյութեր