211652_close_icon
views-count5333 դիտում article-date 08:58 05-09-2015

Արփինե Հովհաննիսյանի նշանակումը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հաղթանակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես սպասվում էր՝ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանին: Նորանշանակ նախարարը 32 տարեկան է, մինչև պատգամավոր դառնալը եղել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը: Իշխանական կուլիսներում այս նշանակումը գնահատվում է որպես ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հաղթանակ: Վերջինս Հովհաննիսյանի նշանակումով ամենաառանցքային նախարարություններից մեկը` արդարադատության նախարարությունը, փաստացի իր լիակատար վերահսկողության տակ վերցրեց: «Ժողովուրդ.-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունում Հովհաննիսյանին կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: Ի դեպ, այս նստաշրջանում պետք է փոխվի նաև ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը: Արդեն իսկ հայտնի է, որ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանը: Իսկ Ա. Հովհաննիսյանի փոխարեն ԱԺ կգա «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, անկուսակցական Կարեն Բեքարյանը»:

Նմանատիպ նյութեր