211652_close_icon
views-count1701 դիտում article-date 12:47 05-09-2015

Օբաման հավաստիացրել է Սաուդյան Արաբիայի թագավորին, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որպեսզի Իրանը միջուկային զենք ունենա: Սա Սալման Աբդել Ազիզի առաջին այցն է Վաշինգտոն՝ որպես Սաուդյան Արաբիայի թագավոր: Օբամայի հետ հանդիպման հիմնական թեման եղել է Իրանի հետ միջուկային հարցով գործարքի կնքումը: Էր-Ռիադին անհանգստացնում է այն, որ Թեհրանը կարող է գործարքի հաշվին տարածաշրջանում անկայունություն ստեղծել:

Նմանատիպ նյութեր