211652_close_icon
views-count1905 դիտում article-date 17:27 05-09-2015

Տաջիկստանում հանցավոր խմբավորման զինյալներ են ոչնչացվել

Տաջիկստանում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել են երկրի Պաշտպանության նախկին նախարարի տեղակալի հանցավոր խմբի 13 զինյալներ: Ձերբակալվել են խմբավորման 32 անդամներ, առգրավվել է 500 միավոր զենք: Խմբավորման ղեկավարը՝ Աբդուհալիմ Նազարզոդան կարողացել է մի խումբ զինյալների հետ թաքնվել: Նրանց որոնումները շարունակվում են: Նազարզոդան մեղադրվում է ուրբաթ օրը Դուշանբեում զինված հարձակումներ կազմակերպելու մեջ, ինչի հետեւանքով սպանվել էր 17 մարդ:

Նմանատիպ նյութեր