Սիրիայում ԻՊ զինյալներ են ոչնչացվել
Սիրիայի ռազմաօդային ուժերի հասցրած ավիահարվածների հետեւանքով երկրի կենտրոնական հատվածում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նվազագույնը 26 զինյալ է ոչնչացվել:
Սպանվածների թվում է ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը, որը հայտնի է Դիբ Հադիջան ալ-Ուտեյբի անունով:
Նշենք, որ խմբավորման կազմում 30 հազար զինյալներ կան, որոնք մի քանի հազար պատանդ ունեն: