Իսպանիայում ֆուտբոլիստներով ավտոբուսը դաժան վթարի է ենթարկվել
Իսպանական ֆուտբոլային Մերիդա 3-րդ դիվիզիոնի ֆուտբոլիստներով ավտոբուսը դաժան ավտովթարի է ենթարկվել: Իսպանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ֆուտբոլիստների ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենային: Վթարը տեղի է ունեցել այսօր Բադահոս նահանգում:
Հաղորդվում է, որ 10 մարդ, ովքեր գտնվել են ավտոբուսում, տարբեր վնասվածքներ են ստացել: Նրանց, ինչպես նաև մարզչին ու խմբի ադմինիստրացիային տեղափոխել են հիվանդանոց: