6093 դիտում
11:23 07-09-2015
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը իր բողոքն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին. տեսանյութ
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված համացանցում տարածված տեսահոլովակի հետ, որը նկարահանվել է Ադրբեջանի տարածքում գտնվող վրացական Սուրբ Գեորգի տաճարում, հաղորդում է Georgia Online-ը:
Նրա տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ինտերնետում վերջերս տարածվել է, այսպես կոչված, տեսահոլովակ, որը նկարահանվել է Վրաստանի պատմական Էրեթի վբնակավայրում, որն այժմ Ադրբեջանի տարածքում է: Այն վրացիների ամենամեծ հոգևոր օջախներից մեկն է: Սցենարում արյունոտ դրվագներ կան, թե ինչպես են գողերը հենց տաճարի խորանի մոտ սպանում 2 հոգևորականների»:
Իլիա Երկրորդը հայտարարել է, որ նշված կադրերը արհամարհում են և տրորում հազարավոր վրացիների կրոնական զգացմունքները: Նա դիմել է Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարություններին՝ կոչ անելով հետաքննել այն և համապատասխան քայլեր ձեռնարկել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5305 դիտում
16:28 24-02-2017
Կարեն Կարապետյանը հյուրընկալվել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2187 դիտում
13:16 26-12-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
973 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
988 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
967 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել