Թուրքական բանակը շրջափակել է 250 քուրդ գրոհայինների
Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները 250 քուրդ զինյալների են շրջափակման մեջ առել: Այդ մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքական ոստիկանությունը նրանց թիրախել է, երբ վերջիններս իջնում էին Ջիլո լեռան վրայից:
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Հաքքարի նահանգում թուրք զինվորականների վրա քրդերի կատարած հարձակումից հետո հայտարարել է, որ թուրքական բանակն ուժեղացնում է պայքարը Քրդական աշխատավորական կուսակցության դեմ: