211652_close_icon

Թուրքական տանկերը կրակ են բացել Սիրիայում քուրդ գրոհայինների դիրքերի վրա

views-count1589 դիտում article-date 13:48 27-07-2015
Թուրքիայի Զինված ուժերի տանկերը կրակ են բացել Սիրիայում Քուրդ աշխատավորական կուսակցության անդամների կողմից վերահսկվող դիրքերի վրա, որոնք տեղակայված են Հալեպից ոչ հեռու գտնվող Զոր Մաղար գյուղում, տեղեկացնում է Hurriyet-ը: Ըստ թերթի՝ գործողությունները սկսվել են տեղի ժամանակով ժամը 09:00-ին: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը առայժմ ոչ հերքում է տեղեկությունը, ոչ էլ հաստատում: Այլ մանրամասներ թերթը չի հաղորդում:

Նմանատիպ նյութեր