6648 դիտում
15:48 08-09-2015
Ի՞նչ է մտածում իրեն «քաղաքի տղա» համարող Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/robert.melkonyan.9?fref=nf&__mref=message_bubble]էջում [/url]գրել է.
«Տաքսիների վարորդների գերակշռող մասը հանցագործի, չէ՛, կրկնահանցագործի` ռեցիդիվիստի տեսք ունեն: Իհարկե, կան նաև բարետես, բարեկիրթ վարորդներ, սակայն նմանները քիչ են: Մնացածը` գերակշռող մասը, բռի են, զերծ սանիտարա-հիգիենիկ տարրական կանոններից, պահելաձևից…
Դա քիչ է, հիմա էլ անցել են ամառային << համազգեստի>>` շորտերով, չստերով, իրենց փռչոտ ոտքերը վայելելու <<հաճույքին>> արժանացնելով ուղևորներին:
Ի վերջո այս բնագավառը հսկող, կազմակերպող, համակարգող մարմինները, այդ բիզնեսով զբաղվող գործարարները կարո՞ղ են կարգավորել այս հարցը, թե՞ ոչ: Էլ չեմ ասում հանցավոր աշխարհի, կասկածելի վարքի տեր մարդկանց, սեռական փոքրամասնությունների, վատ վարքի տեր կանանց հետ այդ վարորդների կապի մասին…
Մի խոսքով, սա կարգավորման կարիք ունի, քանի որ մեր երկիր ժամանած հյուրերը մեր ազգի, մեր` բոլորիս մասին, կարծիք են կազմում նաև այս մարդկանց հետ ունեցած շփումներով…Իսկ այս պատկերով, այս մակարդակի ծառայությամբ, գումարած սպասարկման ոլորտի, հասարակական սննդի, մյուս ոլորտների թերությունները, հավատացեք, որ դրական լինել չի կարող:
Գուցե դասընթացներ, ունիֆորմա է պետք անվտանգության պահպանության ծառայությունների նման, տաքսիների ծառայությունների լոգոներով…
Չգիտեմ, պետք է մտածել ու հաստատ լուծում տալ, եթե ուզում ենք քաղաքակիրթ երկիր երևալ, որպես քաղաքակիրթ ազգ ներկայանալ…»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
637 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան