6979 դիտում
15:39 09-09-2015
Հայաստանի Ազգային ագրարային համալսարանը հայտարարում է հեռակա ուսուցման ընդունելություն
- Ագրոնոմիա, - անասնաբուծություն, - ագրոէկոլոգիա, - բույսերի պաշտպանություն, - անասնաբուժական սանիտարական փորձաքննություն, - անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում, Wխմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն, - հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրանքի տեխնոլոգիա, - կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, -կաշվի և մորթու տեխնոլոգիա, - մսի և մսամթերքի տեխնոլոգիա, - պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա, - գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում, - գյուղատնտեսության մեքենայացում, - գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում, - հողաբարելավում, հողային և ջրային պաշարների համալիր օգտագործում և պահպանում, հողաշինարարություն և հողային կադաստր, փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում, ագրոբիզնես և շուկայաբանություն, ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում, ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ, ապահովագրական գործ, հողագույքային հարաբերություններ, -ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում, -սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում, -ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում, մասնագիտությունների գծով:
ՀԱԱՀ հեռակա ուսուցման դեպարտամենտում ուսուցումը կատարվում է միայն վճարովի համակարգում: Դիմորդներն ըստ մասնագիտությունների քննություններ են հանձնում հետևյալ առարկաներից.
ա.) Ագրոնոմիա, ագրոէկոլոգիա, բույսերի պաշտպանություն, անասնաբուծություն, անասնաբուժական սանիտարական փորձաքննություն – մրցութային քննություններ` մաթե-մատիկա կամ կենսաբանություն (գրավոր, հանձնելը պարտադիր է) և կենսաբանություն** կամ քիմիա**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:
բ) անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում - մրցութային քննություններ` մաթեմատիկա կամ ֆիզիկա (գրավոր, հանձնելը պարտադիր է) և քիմիա** կամ կենսաբանություն**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:
գ) Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն, մսի և մսամթերքի տեխնոլոգիա, պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա, հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրանքի տեխնոլոգիա, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, կաշվի և մորթու տեխնոլոգիա, գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր, հանձնելը պարտադիր է) և քիմիա** կամ ֆիզիկա**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:
դ) Գյուղատնտեսության մեքենայացում, գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում, հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում, հողաշինարարություն և հողային կադաստր, փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր, հանձնելը պարտադիր է) և ֆիզիկա**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:
ե) Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում, ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ, ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգի), ագրոբիզնես և շուկայաբանություն, հողագույքային հարաբերություններ - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր), հայոց լեզու (գրավոր), օտար լեզու (գրավոր):
զ) Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում, ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում, սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր), օտար լեզու**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:
[color=#CC0000]Ծանոթություն [/color]- Այս W նշանով մասնագիտությունների դիմորդները կարող են ընդունվելառանց ընդունելության քննությունների, որպես մրցութային առարկաների գնահատականներ հայտագրելով ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի նշված առարկաների քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
-• նշված մասնագիտությունների գծով դիմորդները պարտադիր հանձնում են մեկ միասնական քննություն <<մաթեմատիկա>> առարկայից, իսկ <<հայոց լեզու>> և <<օտար լեզու>> առարկաների գնահատականները հայտագրում են ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի նշված առարկաների քննությունների գնահատականը:
Այն դիմորդներն, ովքեր իրենց ցանկությամբ կհանձնեն տվյալ մասնագիտության մրցութային առարկան, կօգտվեն առաջնահերթ ընդունվելու արտոնությունից:
* հայոց լեզվի (ոչ մրցութային քննություն) գնահատականը փոխանցվում է ատեստատից,
** նշված առարկաներից քննություն հանձնողները մրցույթով ընդունվում են առաջին հերթին:
Դիմորդի ցանկությամբ, ատեստատում վերը նշված քննական գնահատականը կարող է չհաշվել որպես ընդունելության քննական գնահատական, այդ դեպքում դիմորդին կարտոնվի քննությունների հանձնման իրավունք, ընդ որում, երբ դիմորդն ստանում է ավելի բարձր գնահատական հաշվի է առնվում այդ հանձնած քննության արդյունքը, ցածր միավոր ստանալու դեպքում հաշվի է առնվում միջնակարգ կրթության ատեստատի տարեկան կամ պետական ավարտական քննության փոխանցված գնահատականը:
Միջնակարգ կրթության վկայականում հայոց լեզվից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի փոխարեն քննություն են հանձնում ռուսաց լեզվից` գրավոր, իսկ նաև ռուսաց լեզվից գնահատական չունեցողները` որևէ օտար լեզվից` գրավոր:
Հանրապետության բուհերի ցերեկային բաժինների 2014-2015թթ. ընդունելության միասնական քննությունները հաջողությամբ հանձնած, սակայն տարբեր պատճառներով բուհերի ցերեկային բաժինները չընդունված դիմորդները կարող են ընդունվել ՀԱԱՀ-ի հեռակա ուսուցման դեպարտամենտ` հանձնած քննությունների արդյունքների հիման վրա կամ մասնակցելու ընդունելության քննություններին (քննությանը) գնահատականը բարձրացնելու նպատակով:
Ընդունելության յուրաքանչյուր քննության համար, դիմորդը համալսարանի դրամարկղ է մուծում 1500 դրամ, որն անկախ քննությանը մասնակցելուց կամ արդյունքից, հետ չի վերադարձվում:
Ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնած դիմորդներից մրցույթից դուրս ընդունվում են`
ա) առաջին և երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ,
բ) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զին ծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կողմից տրված վկայականների,
գ) Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:
Ընդունելությունը կատարվում է հետևյալ կարգախմբերով` առանձին-առանձին:
ա) Նպատակային կարգով ընդունվողներ (սահմանված տեղերում ըստ մարզերի): Այս կարգախմբում մրցույթից դուրս մնացած դիմորդները մասնակցում են ընդհանուր մրցույթին:
բ) Ընդհանուր մրցույթ (մնացած տեղերում):
Յուրաքանչյուր կարգախմբում ընդունելությունը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ` մրցույթից դուրս ընդունվում են <<ա>>, <<բ>> և <<գ>> ենթակետերում նշված կատեգորիայի դիմորդները, մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականությամբ առավելություն է տրվում`
ա) ընտրած կամ հարակից մասնագիտությամբ աշխատող դիմորդներին ¥ցանկը որոշում է ՀԱԱՀ-ի ընդունող հանձնաժողովը¤ և զինվորական ծառայությունից զորացրվածները,
բ) նախորդ տարիների մեդալակիրներին,
գ) հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,
ե) դպրոցի ավարտական պետական քննություններից առավելագույն ցուցանիշ ունեցող դիմորդներին,
զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան, միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդը:
Դիմորդները ընդունող հանձնաժողովին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
- դիմում (ըստ ՀԱԱՀ-ում հաստատված միասնական ձևի),
- կրթության մասին վկայականի բնագիրը,
- 6 լուսանկար (3x4 սմ չափսի),
- քաղվածք աշխատանքային գրքույկից (գյուղացիական և կոլեկտիվ տնտեսու¬թյուններում աշխատողները ներկայացնում են տեղեկանք գյուղական համայնքից),
- նպատակային տեղերում ընդունվող դիմորդները ներկայացնում են ՀՀ գյուղատնտե-սության նախարարության կողմից տրված համապատասխան գործուղման ձև,
- լրացուցիչ տեղեկանքներ (տեղեկանք` 1-ին և 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զին.ծառայող ծնողի զոհվելու մասին, հանրապետական կամ միջազգային օլիմպիադաներին մասնակցելու մասին փաստաթուղթ),
- դիմորդներն անձնագիրն ու զին.գրքույկը (տեղեկանք զին. կոմիսարիատից` ժամկետային ծառայության անցնելու մասին) ներկայացնում են անձամբ:
Փաստաթղթերն ընդունվում են ս/թ օգոստոսի 10-ից հոկտեմբերի 1-ը ՀԱԱՀ 2-րդ մասնաշենքի 430 սենյակում:
Մանրամասների համար դիմել ՀԱԱՀ-ի հեռակա ուսուցման դեպարտամենտ [b](ք. Երևան, Տերյան 74, 2-րդ մասնաշենք, 430 սենյակ, հեռ. 56-23-25):[/b]
Նմանատիպ նյութեր
4271 դիտում
12:09 15-07-2015
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տեղեկացնում է
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»