211652_close_icon
views-count1008 դիտում article-date 14:52 10-09-2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության զարգացումը հատկապես մշակութային եւ տնտեսական ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահն իր աջակցությունն է հայտնել դեսպան Իգոր Նազարուկին դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվելիք համատեղ ծրագրերի հարցում՝ համոզմունք հայտնելով, որ դրանով առավել կամրապնդվեն հայ-բելառուսական երկկողմ կապերը: Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը` զարգացնելու եւ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր