211652_close_icon
views-count4252 դիտում article-date 15:24 13-05-2016

Զինան, նախկինում մի տան մեջ ապրելով Արմինեի հետ, ինչի համար եւ ինչ էրոտիկ նկարներով է փորձել վրեժխնդիր լինել նրանից

Զինա Սաֆարյանի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմինե Բաբայանի հետ Աբովյանի քաղաքի Կոտայքի փողոցում գտնվող տանը նախկինում որպես վարձակալներ համատեղ ապրելու ժամանակահատվածում ունեցած կենցաղային խնդիրների կապակցությամբ վրդովված լինելով նրա պահվածքից և դիտավորություն ունենալով նրա ընկերների և հարազատների մոտ վերջինիս բարոյական կերպարի վերաբերյալ ստեղծել բացասական կարծիք՝ սոցիալական կայքում ստեղծել է <> պայմանական անվանումով անհատական էջը, որտեղ որպես գլխավոր լուսանկարներ ներբեռնել և տեղադրել է Արմինե Բաբայանի նույն սոցիալական կայքում ունեցած անհատական էջում առկա լուսանկարները: Նույն օրվանից համացանցի քննությամբ չպարզված կայքերից ներբեռնել և <> պայմանական անվանումով անհատական էջում տեղադրել է մի շարք Էրոտիկ բնույթի և թվով երկու հատ պոռնկարագրական բնույթի լուսանկարներ, որոնք հասանելի են եղել սոցիալական կայքի այլ օգտատերերի: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստոագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր