211652_close_icon
views-count1165 դիտում article-date 17:50 10-09-2015

«Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթում Երևանի թիմն առայժմ առաջատարն է

Սեպտեմբերի 8-ի երեկոյան և 9-ին Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում շարունակվել են ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող <<Լավագույն մարզական ընտանիք>> հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Երևանցի ընտանիքները հիմնականում Շիրակի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի ներկայացուցիչների հետ դժվարին պայքարում նվաճել են երկու առաջին, երեք՝ երկրորդ և երեք՝ երրորդ տեղեր: Երեք մրցաձևերում խաղարկված 36 մրցանակներից 8-ը հենց երևանցիներին է բաժին հասել: Սեպտեմբերի 10-ի երեկոյան հայտնի կդառնան մրցույթի բոլոր մրցանակակիրներն ու գավաթակիր մարզը: Այս պահի դրությամբ երևանցիներն առաջին տեղում են և երկրորդ տեղը զբաղեցնող շիրակցիներին գերազանցում են 103 միավորով: Երևանյան թիմի մարզիչները հույս են հայտնել, որ երևանցի ընտանիքները կանեն հնարավորը, որպեսզի Հանրապետության նախագահի գլխավոր մրցանակը երկրորդ տարին անընդմեջ հանգրվանի Երևանի քաղաքապետարանում: Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում երեկվանից սկսվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների մրցելույթները: Այս մրցույթում ևս առաջատարը երևանցիներն են:

Նմանատիպ նյութեր