Փրկարարը հրդեհվող տանից դուրս է բերում երեխաներին. տեսանյութ
ԱՄՆ-ում հրշեջ-փրկարարը հրդեհվող տանից դուրս էր բերել ծխի մեջ գտնվող 2 երեխաների, ովքեր անտեսանելիության պայմաններում չէին կարողանում դուրս գալ տանից:
Փրկարարը 2 անգամ ներխուժել էր հրդեհվող տարածք և հերթով դուրս բերել նրանց: Այդ ամենը տեսանկարել էր նրա սաղավարտին ամրացված տեսախցիկը:
Ներկայացնում ենք տեսանյութը: