10838 դիտում
00:02 12-09-2015
Բաղրամյան պողոտայի ցուցարարները պողոտայից հեռանալու մտադրություն չունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ոստիկանությունը, թեեւ անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրում է 6 (վեց) ժամ ժամանակ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00՝ իրենց պահանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար, Բաղրամյան պողոտայի ցուցարարները շարունակում են հավաքը։
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք պողոտայից հեռանալու մտադրություն դեռեւս չունեն։ Այս պահին քննարկումներ են ընթանում, հետագա մարտավորության մասին հարցեր բարձրացվում։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրում է 6 (վեց) ժամ ժամանակ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00՝ իրենց պահանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար, հույսով, որ այն կկրի խաղաղ բնույթ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության, «Հիմնադիր խորհրդարան»-ի, «Ոտքի Հայաստան»-ի անդամների էլէկտրաէներգայի թալանի դեմ հավաք-երթը մեկնարկել է։
Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը կաթվածահար է եղել, քանի որ Մաշտոցի պողոտայից անսպասելի ակտիվիստների մի մասը շտապեց դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկանները փորձում էին հետ պահել, բայց չհաջողվեց։ Նրանց մի մաստը ցանկանում է նստացույց սկսել։ Սակայն դեռ վերջնական որոշման չեն հանգել։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարբերաբար հիշեցնում է, որ նրանց երթը արտոնված չէ եւ սահմանափակվում են մարդկանց ազատ շարժվելու իրավունքը և զգուշացնում, որ ոստիկանության նախազգուշացումին չենթարկվողները կենթարկվեն պատասխանատվության։ Ակտիվիստները ազգային ազատագրական երգեր են երգում, իսկ ոստիկանության նախազգուշացումներին արձագանքում են սուլոցներով:
Տեղում էր նաեւ Երեւանի ոստիկանպետ Աշոտ Կարապետյանը:
Ակտիվիստները կոչ են անում ցույցից ֆեյսբուքում նկարներ տեղադրել, որ մարդիկ միանան իրենց, քանի որ իրենք ավելի քիչ են, քան ոստիկանները:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
Նմանատիպ նյութեր
2817 դիտում
10:07 29-06-2015
Ջրել չկա, բռնել չկա. Բաղրամյան պողոտայից ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ
1568 դիտում
14:09 30-06-2015
Բաղրամյան պողոտայի ցուցարարները քննարկում են մնալ-չմնալու հարցը