211652_close_icon
views-count2817 դիտում article-date 10:07 29-06-2015

Ջրել չկա, բռնել չկա. Բաղրամյան պողոտայից ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ

«Ջրել չկա, բռնել չկա». նման պաստառ են ակտիվիստները փակցրել Բաղրամյան պողոտայում: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, թեեւ այս պահին ցուցարարների որոշ հատված էլ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների հետ Ազատության հրապարակում է, սակայն Բաղրամյան պողոտայի ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ պողոտայից: Ինչպես գիշերը լրագրողների հետ զրույցում նշել էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանական զորքերը հետ են քաշվել, ինչը խոսում է ոստիկանության հանդուրժողականության մասին: Ոստիկանապետը նշել էր նաեւ, որ բոլորի համար գլխով է պատասխանատու: Միաժամանակ ավելացրել, որ այսպես երկար չի կարող տեւել: Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր