211652_close_icon
views-count1664 դիտում article-date 08:31 12-09-2015

Հայաստանում Դմիտրի Կիսելյովի հիմնած «Գրիբոյեդով» ակումբը կազմաքանդվել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. ««Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության տնօրեն, Կրեմլի գլխավոր պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովի հիմնած «Գրիբոյեդով» ակումբը Հայաստանում կազմաքանդվել է: Ակումբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 8-ին: Երեկ մեր թղթակիցը սույն ակումբի ամենաակտիվ անդմ, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին հարցրել է, թե երբ է տեղի ունենալու «Գրիբոյեդով» ակումբի հաջորդ հանդիպումը: Նա պատասխանել է. «Այդ ակումբը գործում է Ազգային ժողովում, Հերմինե Նաղդալյանի «թամադայությամբ»: Իսկ ես այս գումարման խորհրդարանի հետ որեւէ առնչություն չունեմ, եւ իհարկե, տեղեկություն չունեմ»: Այնինչ, դեռ հուլիսի 13-ին Հովհաննիսյանը մեզ հայտնել էր, որ գրիբոյեդովցիները կհանդիպեն սեպտեմբերին, նախատեսվում է տնտեսական խնդիրների քննարկում»:

Նմանատիպ նյութեր