20712 դիտում
09:54 12-09-2015
44-ամյա վարորդը Արագածոտնի մարզում BMW X5-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան քաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի բնակիչ, 44-ամյա Մամիկոն Չատիկանը, վարելով BMW X 5 մակնիշի 04 ԼՍ 144 համարանիշի ավտոմեքենան, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը և տեղում հետազոտել են վարորդին, սակայն նա հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտարարելով, որ իրեն լավ է զգում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վաչե Մալաքյանն ու Մհեր Հովհաննիսյանը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Րաֆֆի Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայի առջևով շուն է անցել և վարորդը փախցնելով մեքենան շնից, բախվել է քարերին, իսկ վարորդն էլ ասում էր, որ ինքը մասնագիտությամբ արհեստավոր է: Ավտոմեքենան իր ընկերոջինն է, վերանորոգել էր և այն տանում էր՝ հանձներ ընկերոջը, սակայն շան պատճառով վթարի է ենթարկվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1861 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)