211652_close_icon
views-count1178 դիտում article-date 16:44 12-09-2015

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փախստականների ճգնաժամի հարցով գագաթնաժողով կանցկացնի

Սեպտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը փախստականների ճգնաժամի հարցով հատուկ գագաթնաժողով է անցկացնելու: Այդ մասին ռուսական «Вести в субботу»-ին հայտնել է Պան Գի Մունը: «Ներկայիս ճգնաժամը գնալով ահագնանում է, ինչպես ցունամին: Առաջին բանը, որ պետք է կատարեն և եվրոպացի, և ասիացի լիդերները, որտեղ էլ որ լինեն փախստականներ, փախստականներին արժանապատվորեն ընդունելն ու անվտանգությունը ապահովելն է»,-ընդգծել է նա: Նրա խոսքով՝ Եվրոպայում պատրաստվում էին այդ հարցը քննարկել նոյեմբերին, սակայն իրավիճակի լրջության պատճառով հարցի քննարկումը տեղափոխվել է սեպտեմբերի 30-ին:

Նմանատիպ նյութեր