211652_close_icon
views-count877 դիտում article-date 09:54 22-05-2023

Բրազիլիայի նախագահն առաջարկել է Պուտինի և Զելենսկու մասնակցությամբ Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գագաթնաժողով անցկացնել

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կարծում է, որ մինչ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի բարձր մակարդակի շաբաթը հարկավոր է Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցով ՄԱԿ-ի գագաթնաժողովի անցկացնել, որին կմասնակցեն նաև Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ուկրաինայի պատերազմը հարկավոր է քննարկել ՄԱԿ-ում: Իմ նախագահության բոլոր հինգ ամիսների ընթացքում ոչ ոք ինձ չի հրավիրել հանդիպման ՄԱԿ-ում՝ քննարկելու այս պատերազմը։ Մենք, օրինակ, կարող ենք փոխել սեպտեմբերին կայանալիք Գլխավոր Ասամբլեայի ժամկետը՝ այն տեղափոխելով հունիս կամ հուլիս ամիսներին, որպեսզի կարողանանք քննարկել պատերազմի հարցը», - նշել է Բրազիլիայի նախագահը։

Նրա կարծիքով՝ նման միջոցառմանը հարկավոր է հրավիրել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Վլադիմիր Զելենսկուն, և համապատասխան քննարկում կազմակերպել նրանց ելույթից հետո։ Լուլա դա Սիլվան կարծում է՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը G7-ի կամ G20-ի ձևաչափով քննարկելը տեղին չէ, և ամենաճիշտ տարբերակը նման քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպելն է։

Նմանատիպ նյութեր