Մոսկվայում առևանգել են RBC լրատվականի թոփ-մենեջերի թանկարժեք ժամացույցը
Մոսկվայում առևանգել են RBC լրատվական գործակալության թոփ-մենջերի կաշվե պայուսակը, որում եղել են նոթբուքը, վարորդական իրավունքն ու 2 մլն ռուբլի արժողությամբ A.Lange & Sohne ժամացույցը:
38-ամյա թոփ–մենեջեր Վադիմ Սմոլյանինովի կաշվե պայուսակը եղել է նրա Mercedes-S500 ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել քաղաքի կենտրոնում:
Հանցագործները կոտրել են մեքենայի հետևի ապակին և ներխուժել ավտոմեքենայի սրահ: