Անխել Դի Մարիա. Տունս թալանելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդում» մնալու իմաստ չկար
ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու գլխավոր պատճառը Մանչեսթերում իր բնակարանի կողոպուտն է եղել:
«Տանս կողոպուտը շատ ազդեց իմ վրա, բայց ավելի շատ՝ իմ ընտանիքի: Դրանից հետո Մանչեսթերում մնալու իմաստ չկար: Իմ ընտանիքը, հատկապես՝ դուստրս, ծանր ապրումներ են ունեցել դրա պատճառով:
Այդ իսկ պատճառով կարևոր էր փոխել իրավիճակը», ասել է Դի Մարիան: