Թուրքիայում փնտրում են ամսագրի խմբագրին, ով հրապարակել է դագաղի հետ Էրդողանի «սելֆին»
Թուրքական ոստիկանությունը որոնում է խմբագրին, ով Nokta ամսագրում հրապարակել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ուրախ սելֆին»՝ դագաղի հետ, հաղորդում է Reuters-ը:
Խմբագրությունում պարզաբանել են, որ լուսանկարը պատասխանն է Էրդողանի այն հայտարարության, որ քուրդ զինյալների կողմից սպանված թուրք զինվորների ընտանիքները պետք է ուրախ լինեն իրենց տրտմության մեջ:
Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ Էրդողանի՝ դագաղի հետ լուսանկարը վիրավորում է Թուրքիայի նախագահին և ահաբեկչական քարոզչություն իրականացնում: