211652_close_icon
views-count2790 դիտում article-date 23:01 14-09-2015

Կրիշտիանու Ռոնալդուն նկարահանվելու է «Մոխրագույնի 50 երանգները» աղմկահարույց ֆիլմի շարունակությունում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է իր նորամուտը նշել կինոյում՝ նկարահանվելով հոլիվուդյան լեգենդար ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում՝ Կրիստիան Գրեյի կյանքի մասին, որը «Մոխրագույնի 50 երանգները» աղմկահարույց ֆիլմի պերսոնաժն է: Ֆիլմը Գրեյին մարմնավորած մարդու՝ իտալացի մեծահարուստ Ալեսանդրո Պրոտոյի մասին է: Նախկինում հենց նա է եղել Նյու-Յորքի երկնաքերերից մեկի շքեղ բնակարանի տերը, որը օգոստոսի 18,5 մլն դոլարով գնել էր Կրիշտիանու Ռոնալդուն: Սկորսեզեի մտահղացմամբ, ֆիլմի նկարահանումները պետք է տեղի ունենան հենց այդ տարածքում: Ռոնալդուն իր ընդարձակ ապարանքները համաձայնվել է տրամադրել ռեժիսորին, որի դիմաց նա ֆիլմի որոշ դրվագներում էպիզոդիկ մասնակցություն է ունենալու:

Նմանատիպ նյութեր