211652_close_icon
views-count1985 դիտում article-date 23:14 15-09-2015

Ջազ կայանումը Երևանում. համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ազդ» ընկերության նախաձեռնությամբ` ս. թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ջազ կայանումը Երևանում» նախագծի համերգը` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան: Համերգին մասնակցում են Մարիամ Մերաբովան, Արմեն Մերաբովը, Մարգարիտա Պոզոյանը, Էդգար Հակոբյանը, Արծվիկը, Գայանե Զախարովան, Էդվարդ Քաչարյանը, Շուշան Պետրոսյանը, Ալին Գոյան և այլ երաժիշտ-կատարողներ: Համերգի ընթացքում կհնչեն ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ սիրված հեղինակային ստեղծագործություններ: Երեկոն կվարեն «Ջազ- կայանում» նախագծի հեղինակ Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանը և Արման Մարգարյանը: «Ջազ կայանումը Երևանում» նախագիծը մեկնարկել է 2008 թվականի նոյեմբերին, Մոսկվայում և այսօր արդեն միավորում է կատարողական արվեստի ավելի քան 100 ներկայացուցչի: Նախագծի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ կատարողներին ինքնադրսևորվելու, փորձառու երաժիշտների հետ բեմ դուրս գալու, կատարելագործվելու, փորձառություն ու լայն ճանաչում ձեռք բերելու: «Ջազ կայանումը Երևանում» ներկայումս Ռուսաստանի Դաշնության հեղինակավոր և յուրահատուկ նախագծերից է:

Նմանատիպ նյութեր