211652_close_icon
views-count1247 դիտում article-date 08:22 16-09-2015

ԲՀԿ-ն «ոչ» չի ասելու սահմանադրական բարեփոխումներին. «ՉԻ»

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Երեկ, ԱԺ աշխատանքների մեկնարկի առաջին օրը, ԲՀԿ-ական տարբեր պատգամավորներ խուսափում էին լրագրողներին հստակ պատասխանել՝ ի վերջո իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ սահմանադրական փոփոխություններին: Չնայած այս անորոշ վիճակին՝ այնուամենայնիվ երեկ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն իր կարծիքը հրապարակային կհնչեցնի հոկտեմերի 5-ից հետո միայն: Մինչ ԲՀԿ-ն շարունակում է գաղտնի պահել իր ծրագրերը, քաղաքական-հասարակական շրջանակնները գիտեն՝ ԲՀԿ-ն «ոչ» չի ասելու սահմանադրական բարեփոխումներին: Հիշեցնենք, որ խոսքն այն կուսակցության մասին է, որ ոչ վաղ անցյալում ամենաբարձրն էր բղավում, թե Հայաստանոնւմ չկա սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, քանի որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բացարձակ կապ չունի Սահմանադրության հետ»:

Նմանատիպ նյութեր