211652_close_icon
views-count1665 դիտում article-date 10:24 16-09-2015

Իրանը զինտեխնիկա է մատակարարում Սիրիային. Սիրիայի նախագահ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ արևմտյան պետություններր ճիշտ չեն հասկանում «ռազմական աջակցություն» հասկացությունը, չնայած Իրանը իրականում ռազմական տեխնիկա է մատակարարում Սիրիային, հաղորդում է Interfax-ը: Նա պարզաբանել է, որ Իրանը ռազմական ստորաբաժանումներ չի ուղարկում Սիրիա: «Անշուշտ, Սիրիայի և Իրանի միջև ռազմական փորձագետների փորձի փոխանակում կատարվում է, սակայն դա միշտ է եղել այդպես: Իսկ ակտիվանում է հատկապես պատերազմի ժամանակ»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր